ՈՒկրաինային «Tomahawk» հրթիռների հնարավոր մատակարարման թեման Մոսկվայում ծայրահեղ մտահոգություն է առաջացնում՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Այդ զենքն առանձնահատուկ է, կարող է լինել ոչ միջուկային, կարող է լինել միջուկային տարբերակով։ Զենքի հեռահարությունը բարձր է, լուրջ»,- ասել է Պեսկովը։               
 

Մոլդովայում ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները

Մոլդովայում ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները
29.09.2025 | 15:02

Շատերը պնդում են, որ հաղթել են «արևմտամետները»:

Մոլդովայի ընտրություններն արդեն համեմատում են 2026 թվականին կայանալիք ՀՀ ԱԺ-ի ընտրությունների հետ: Ասում են, որ այնպես, ինչպես Մոլդովայում, հայ հասարակությանը պետք է բաժանեն «ռուսամետների» և «արևմտամետների»: Դա որոշ շրջանակներում մտավախություն է առաջացնում: Այդ «շրջանակները» հանդիպակաց առաջարկ չունեն: Միայն «մտավախություն»:

Փորձեմ փարատել այդ «մտավախությունը»: Ընտրությունները քաղաքական միջոցառում է: Եվ ընտրությունների ընթացքում հասարակության բաժանումը նորմալ գործընթաց է: Չի կարող հասարակությունը միակարծիք լինել: Խնդիրն այլ է:

Ի՞նչ է նշանակում «արևմտամետ» կամ «ռուսամետ»: Օրինակ` Փաշինյան Նիկոլը «արևմտամե՞տ է», թե՞ «ռուսամետ»: Կամ` Մոլդովայի ընտրություններում հաղթանակ տարած Մայա Սանդուն:

Փաշինյան Նիկոլին «արևմտամետ» են համարում բացարձակ «ռուսամետները», իսկ «ռուսամետ» վերջինիս համարում են բացարձակ «արևմտամետները»: Նույնը` Մայա Սանդուի և, նույնիսկ` Վլադիմիր Զելենսկու պարագայում: Այսինքն` ստացվում է, որ Փաշինյան Նիկոլը և «արևմտամե՞տ է», և «ռուսամե՞տ»: Իսկ միգուցե նա այն մարդն է, որը բոլորին ձեռնտու՞ է: Նույնը` Մայա Սանդուն: Այդ դեպքում, ինչու՞ է հասարակությունը բաժանվում երկու ճամբարների: Հենց դրանում է խնդիրը: Աշխարհաքաղաքական նվագապետերը հասարակությանը բաժանում են ճամբարների, որպեսզի պետության ղեկավար կարգեն իրենց համար ձեռնտու մեկին, որը հարկ եղած դեպքում շատ հեշտ կարող է ճամբարափոխ լինել: Բացարձակություններն աշխարհում այլևս ընդունելի չեն: Նվագապետերը խաղում են: Քարտերը բացում են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Իսկ, եթե խաղը չի ստացվում, ապա հեղափոխություն կամ պալատական իշխանափոխություն են նախապատրաստում:

Այնպես որ շատ մի ոգևորվեք կամ տխրեք Մոլդովայի «արևմտամետ» ընտրություններով: Վստահ եմ` Մոլդովայում Մայա Սանդուից ավելի «արևմտամետ» ուժեր կան, որոնք շատ շուտով վերջինիս կմեղադրեն ... «ռուսամետության» մեջ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 994

Մեկնաբանություններ